Կախա Կալաձե - Քաղաքում կանաչ տարածքների առկայությունը չափազանց կարեւոր է եւ մենք ստիպված կլինենք որոշ ուղղություններով չնախատեսված քայլեր ձեռնարկել
«Քաղաքում կանաչ տարածքների առկայությունը չափազանց անհրաժեշտ է և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի առկա էկոլոգիական իրավիճակը բարելավվի», – այս մասին Կախա Կալաձեն հայտնել է մայրաքաղաքի կառավարության այսօր տեղի ունեցած նիստին, Թբիլիսիում այգիների, հանգստյան գոտիների շինարարության և վերանորոգման հետ կապված զրույցում։
Նրա խոսքով, այս գործընթացը իրականացնելու համար բնակչության աջակցությունը շատ կարևոր կլինի։
«Հասարակության, բնակչության աջակցությունը շատ կարևոր կլինի, քանի որ որոշ ուղղություններով ստիպված կլինենք ձեռնարկել չնախատեսված քայլեր, սակայն այս ամենը կառաջանա քաղաքի և մեր ապագա սերնդի առողջությունը ապահովելու հիմման վրա», – նշել է Կալաձեն։
Նա քաղաքապետի տեղակալ Մաիա Բիթաձեին հանձնարարեց, որ համապատասխան ծառայությունները սկսեն աշխատել Թբիլիսիում գտնվող մեծ այգիների վերանորոգման նախագծերի վրա։