Կախա Կալաձե. Կառավարության վերաբերմունքը կարևոր է, մենք առանց վարանելու խոսում ենք, որ չենք միանում պատժամիջոցներին, քանի որ մեր երկրի բնակչության շահերն այստեղ են
Կախա Կալաձե. Կառավարության վերաբերմունքը կարևոր է, մենք առանց վարանելու խոսում ենք, որ չենք միանում պատժամիջոցներին, քանի որ մեր երկրի բնակչության շահերն այստեղ են

Կառավարության որդեգրած մոտեցումը կարևոր է, մենք դա չենք թաքցնում և առանց վարանելու խոսում ենք, որ չենք միանում պատժամիջոցներին, չենք միանում, քանի որ այստեղ են մեր երկրի բնակչության շահերը,- ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Կալաձեի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ չի միանում պատժամիջոցներին։

«Եթե օտար երկրի քաղաքացին չի խախտել օկուպացիայի մասին օրենքը, կարող է մուտք գործել երկիր։ Սրա հետ կապված ոչ մի խնդիր չկա»,- ասել է Կալաձեն։