Կախա Կալաձե. Իշխանափոխությունը տեղի կունենա միայն ընտրությունների միջոցով
Կախա Կալաձե. Իշխանափոխությունը տեղի կունենա միայն ընտրությունների միջոցով

Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի կարծիքով՝ երկրում իշխանափոխությունը տեղի կունենա միայն ընտրությունների միջոցով, իսկ հեղաշրջման ու հեղափոխության փորձը դատապարտված է ձախողման։ Այս մասին Կալաձեն խոսել է լրագրողների հարցերին ի պատասխան։

Ըստ նրա երկրում անկարգությունների ստեղծումը Ազգային շարժմանցանկությունն է և դրա մասին նրանք անում են ուղիղ հայտարարություններ:

«Բոլորին պարզ է, որ Ազգային շարժումը մի խումբ է, որի ցանկանում է երկրում անկարգություններ ու հեղափոխություն առաջացնել։ Սա մենք չենք հորինել : Սրանք նրանց ուղիղ հայտարարություններն են, նրանց հեռուստատեսային նարատիվը, բայց ոչ մեկին չի հաջողվել երկրում քաոս մտցնել։ Ամեն ինչ անելու ենք երկրում խաղաղության համար: Իշխանական փոփոխություններն այս երկրում լինելու են միայն և միայն ընտրությունների միջոցով, ինչպես դա տեղի է ունենում բոլոր նորմալ, զարգացած երկրներում։ Ցանկությունները այն մասին ,որ ինչ-որ մեկը հեղաշրջում կազմակերպի և ինչ-որ տեղ ներխուժի ՝ այս բոլորը դատապարտված են ձախողման»,- ասել է Կախա Կալաձեն։