Կախա Կալաձե - Ինչպես խոստացել էինք, Ծերեթելիի պողոտայի երթեւեկությունը կվերականգնվի փետրվարի 1-ից
Փետրվարի մեկից, ինչպես խոստացվել էր, Ծերեթելիի պողոտայի երթեւեկությունը երկու ուղղություններով կվերականգնվի, եւ հնարավոր կլինի ազատ տեղաշարժվել,- այս մասին Թբիլիսիի կառավարության նիստում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Ինչպես նշեց Կախա Կալաձեն, վաղվանից գեղատեսիլ մայրաքաղաքին կավելանա եւս մեկ վերանորոգված պողոտա։
«Այսօր հունվարի 31-ն է, մենք մայրաքաղաքի բնակիչներին խոստացել ենք, որ փետրվարի 1-ից Ծերեթելի պողոտայի աշխատանքները ճանապարհահատվածում կավարտվեն և հնարավոր կլինի երկկողմանի երթեւեկություն, աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, որոնք ամբողջությամբ կկատարվեն և միաժամանակ իրականացվում են մաքրման աշխատանքներ։ Վաղվանից՝ փետրվարի 1-ից, ինչպես խոստացվել էր, Ծերեթելի պողոտայի երթեւեկությունը երկու ուղղություններով կվերականգնվի եւ հնարավոր կլինի ազատ տեղաշարժվել։ Վաղվանից մեր գեղեցիկ մայրաքաղաքին կավելանա ևս մեկ վերանորոգված պողոտա»,- ասել է Կախա Կալաձեն։