Կախա Կալաձե. Հոկտեմբերի 2-ին մենք հաղթեցինք ՏԻՄ ընտրություններում, եւ որ ամենակարեւորն է, մենք հաղթեցինք ընդդիմության հայտարարած «հանրաքվեում»
Մայրաքաղաքի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին ընտրություններում աջակցության համար: Կալաձեն Թբիլիսիի քաղաքապետարանի կառավարության այսօրվա նիստում ասել է, որ հաղթանակը պետք է ավարտն հասցնել:
Ինչպես նշել է Կախա Կալաձեն, նա վստահ է, որ բնակչությունը ճիշտ ընտրություն կկատարի հոկտեմբերի 30-ին:
«Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ընտրություններին մասնակցած բոլոր մարդկանց, հատուկ շնորհակալություն մեր կողմնակիցներին, ովքեր առաջին իսկ օրվանից ներգրավված էին գործընթացին, մեզ հնարավորինս աջակցեցին՝ հաջողության հասնելու համար: Ցավոք, առաջին փուլում չկարողացանք հաղթել, բայց սա ողբերգություն չէ, երկրորդ փուլն առջեւում է:
Հոկտեմբերի 2-ին մենք հաղթեցինք ՏԻՄ ընտրություններում, եւ որ ամենակարեւորն է, մենք հաղթեցինք ընդդիմության հայտարարած այսպես կոչված հանրաքվեում: Ընտրողների 47 տոկոսը, գրեթե յուրաքանչյուր երկրոդ քաղաքացի, վերահաստատեց իր վստահությունը մեր կառավարության նկատմամբ: Մեր թիմը ներկայացված կլինի Թբիլիսիի սակրեբուլոյում՝ 29 անդամների մեծամասնությամբ, ինչը շատ կարևոր է: Սա թույլ կտա արագ որոշումներ կայացնել՝ չխոչընդոտելով կարևոր նախագծերի իրականացմանը: Այս ընտրությունները եւ այսպես կոչված հանրաքվեն պետք է հոկտեմբերի 30-ին ավարտին հասցնել: Վստահ եմ, որ թբիլիսցիներն այս անգամ եւս ընտրություն կկատարեն քաոսի եւ զարգացման միջեւ՝ հօգուտ զարգացման», – ասել է Կախա Կալաձեն: