Կախա Կալաձե - Հավատացյալը երկակիորեն պատասխանատու է երկրի առջև, քանի որ նրա հոգևոր առաքելությունը մտերիմի մասին հոգալն է, և տանը մնալը իր հավատքի ամրապնդումն է և փորձություն չի իր համար
Կախա Կալաձե - Հավատացյալը երկակիորեն պատասխանատու է երկրի առջև, քանի որ նրա հոգևոր առաքելությունը մտերիմի մասին հոգալն է, և տանը մնալը իր հավատքի ամրապնդումն է և փորձություն չի իր համար

Հավատացյալ մարդը երկակիորեն պատասխանատու է երկրի առջև, քանի որ նրա հոգևոր առաքելությունն է իր ընտանիքի մասին հոգալը, և տանը մնալը իր հավատքի ամրապնդումն է և փորձություն չի իր համար, – Facebook-ում գրել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Ինչպես նշել է Կախա Կալաձեն, երկրում միջոցառումները խստացնելու որոշումը կայացվել է քաղաքացիների առողջական վիճակի պատճառով:

«Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, թե ինչու են այդ որոշումները կայացվել, կրկին ու կրկին մեր առողջական վիճակի պատճառով, կրկին ու կրկին հոգ տանել մեր երեխաների, մեր ծնողների, մեր տատիկների ու պապիկների մասին, այստեղ մենք խոսում ենք այն ամենաթանկ բանի մասին, որը մենք ունենք, դա մարդկանց կյանքն է։ Մենք պետք է հոգ տանենք միմյանց մասին: Բոլորը պարտավոր են մնալ տանը և հետևել օրենքին: Կարծում եմ, որ մեր հավատքն էլ է մեզ սովորեցնում, և ես վստահ եմ, որ հավատացյալը երկակիորեն պատասխանատու է երկրի առջև, քանի որ նրա հոգևոր առաքելությունը մտերիմի մասին հոգալն է, և տանը մնալը իր հավատքի ամրապնդումն է և փորձոըթյուն չի իր համար: Բոլոր հավատացիալներին կոչ եմ անում մնալ տանը և աղոթել ուրիշների առողջության համար, ուրիշների կյանքի համար: Այսօր, ինչպես նախկինում, բոլորս պետք է միասին կանգնենք: Մենք կանգնած ենք լուրջ խնդրի առջև, այն կորոնավիրուսն է, որը լուրջ խնդիր է ամբողջ աշխարհի համար: Նայեք, թե ինչ է կատարվում զարգացած երկրներում, քանի մահվան դեպքեր կան: Մենք սկսեցինք կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել մի փոքր ավելի վաղ, և իմ խնդրանքն է լինելու հնարավորինս մինչև վերջ պահել այն, որքան հնարավոր է շուտ հասնել մինչև վերջ, որպեսզի դուրս գանք արժանապատվորեն: Իհարկե, դա կբերի լուրջ խնդիրներ՝ տնտեսական զարգացման տեսանկյունից, բայց մենք դրա մասին երեկ խոսեցինք, որ կլինի առավելագույն աջակցություն՝ այս ծանր իրավիճակից արժանապատվորեն դուրս գալու համար »:- ասաց Կախա Կալաձեն:

Ըստ նրա, այսօր հիմնական և կարևորն այն է, որ բոլորը հաշվի առնեն պահանջները և խորհուրդները:

«Շատերը դա լուրջ չեն ընդունում, մեզ ոչինչ չի պատահի, պատճառը այն է, որ մենք չենք տեսնում ​​թշնամուն, որը մահացու է: Հետևաբար, ես կցանկանայի մեկ անգամ ևս ձեզանից հոգ տանել միմյանց, մեր երեխաների, մեր ծնողների, մեր տատիկների ու պապիկների մասին: Հոգ տանել միմյանց առողջության մասին, փրկել միմյանց կյանքը: Հետևաբար, ես կցանկանայի, որ բոլորին կոչ անեն հնարավորինս մնալ տանը, զերծ մնալ փողոցում տեղաշարժվելուց, միմյանց հետ շփվելուց, որքան հնարավոր է շուտ դուրս գանք այս ծանր իրավիճակից », – ասաց Կախա Կալաձեն: