Կախա Կալաձե. Գաղտնի ձայնագրությունների վերաբերյալ հետաքննություն է սկսվել, այս գործողությանը կհաջորդի համապատասխան խիստ արձագանք
Տարածված գաղտնի ձայնագրությունների վերաբերյալ հետաքննություն է սկսվել, համապատասխան ծառայությունները հայտարարություններ են տարածել, սպասենք, – լրագրողներին ասաց մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Այս կապակցությամբ հետաքննություն է սկսվել, համապատասխան ծառայությունները հայտարարություններ են տարածել, այնպես որ սպասենք: Ո՞վ է տարածում, ո՞վ է պահում, ինչպե՞ս է արվել այս ամենը, շատը՝ սուտ, շատը՝ ճշմարիտ, սպասենք հետաքննությանը», – ասել է Կալաձեն:
Հարցին, թե կա՞ն լուրեր, որ հետքը հնարավոր է հասնի Գախարիայի կուսակցությանը, այդ թվում՝ Խոջևանիշվիլիին, Կախա Կալաձեն պատասխանեց. «Չգիտեմ, ով է, կարող է Խոջևանիշվիլին, կարող է ուրիշը, ով էլ լինի, այս արարքին հետևելու է խիստ արձագանք»:
Համացանցում տարածվեցին հոգեւորականների եւ պատրիարքարանի աշխատակիցների մասին ենթադրյալ գրավոր եւ ձայնային նյութեր: Այն հեռարձակվում էր նաև առանձին հեռուստաալիքներով: Հրապարակված ֆայլերը վերաբերում են առանձին հոգևորականների անձնական կյանքին: Ֆայլերը պարունակում են նաև տեղեկություններ անչափահասների մասին: Վրաստանի Առաջին ալիքն չի հեռարձակում այդ նյութը, քանի որ այն պարունակում է անձնական տվյալներ: Բացի այդ, դրանց իսկությունը չի հաստատվել: