Կախա Կալաձե. երկիրն ունի արժանի վարչապետ՝ ի դեմս Իրակլի Ղարիբաշվիլիի
Կախա Կալաձե. երկիրն ունի արժանի վարչապետ՝ ի դեմս Իրակլի Ղարիբաշվիլիի

Ես կծառայեմ իմ քաղաքին և Թբիլիսիի ժողովրդին մինչև 2025 թվականը,- ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Կալաձեին հարցրել են Միխեիլ Սաակաշվիլիի այսօրվա հայտարարության մասին, որտեղ Վրաստանի նախկին նախագահն ասում է, որ վարչապետի պաշտոնում քննարկվում է Կախա Կալաձեն։

Ինչպես նշեց Կալաձեն, մայրաքաղաքում անհրաժեշտ է ավարտին հասցնել բազմաթիվ բարեփոխումներ և նախագծեր։

«Երկիրն ունի արժանի վարչապետ՝ ի դեմս Իրակլի Ղարիբաշվիլիի։ Ինչ վերաբերում է իմ ապագային, ապա ես ընտրվել եմ Թբիլիսիի բնակչության մեծամասնության կողմից եւ մինչեւ 2025 թվականը ծառայելու եմ իմ քաղաքին ու Թբիլիսիի ժողովրդին։ Մայրաքաղաքի քաղաքապետ լինելը մեծ պատասխանատվություն է: Մենք սկսել ենք շատ կարևոր բարեփոխումներ և նախագծեր, որոնք պետք է ավարտին հասցնել»,- ասել է Կախա Կալաձեն։