Կախա Կալաձե. Ընդդիմությանը հրահանգում են անել այնպես, ինչպես այսօր են անում
Կախա Կալաձե. Ընդդիմությանը հրահանգում են անել այնպես, ինչպես այսօր են անում

Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, ընդդիմության ներկայացուցիչները կատարում են իրենց առաջադրանքները և համապատասխան հայտարարություններ անում։ Այդ մասին նա խոսել է լրատվամիջոցների հետ։

Ինչպես նշել է Կախա Կալաձեն, չնայած ընդդիմության կոչերին, որ երկիրը միանա պատժամիջոցներին, Վրաստանի իշխանությունը չի գնա այնպիսի քայլերի, որոնք կվնասեն երկրին։

«Ընդդիմությունը ոչ իրեն է պատկանում, ոչ էլ իր երկրին։ Այդ մարդիկ միշտ փորձում են հետապնդել այլ երկրների շահերը։ Նրանց ուղղակի հանձնարարված է անել այս հայտարարությունները։ Նրանց հրահանգում են իրենց պահել այնպես, ինչպես այսօր։ Մենք չենք գնա այնպիսի քայլի, որն ի սկզբանե գիտենք, որ վնասակար կլինի մեր երկրի համար։ Եվրամիության երկրները, իհարկե, առեւտրային հարաբերություններ ունեն Ռուսաստանի Դաշնության հետ։ Պատժամիջոցներին միանալը, գիտենք, խնդիր է լինելու մեր տնտեսության համար։ Ինչո՞ւ պետք է մի բան անենք, որը մեզ վնաս կհասցնի»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։