Կախա Կալաձե. Ընդդիմության որոշակի հատված միայն խոչընդոտում էր, իշխանությունն ամեն ինչ արեց կարգավիճակ ստանալու համար
Կախա Կալաձե. Ընդդիմության որոշակի հատված միայն խոչընդոտում էր, իշխանությունն ամեն ինչ արեց կարգավիճակ ստանալու համար

Մենք տեսանք, որ ընդդիմության որոշակի հատվածը միայն խոչընդոտում էր և փորձում էր թույլ չտալ, որ երկիրը ստանա կարգավիճակ, սակայն իշխանությունն ամեն ինչ արեց դրա համար,- ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Լրատվամիջոցների համապատասխան հարցին ի պատասխան՝ մայրաքաղաքի քաղաքապետը նշել է, որ ողջունում է ընդդիմության մասնակցությունը Վրաստանին Եվրամիությանն անդամակցելու գործընթացին, սակայն երկիրը կշարունակի առաջ ընթանալ առանց նրանց ներգրավման։

«Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Վրաստանին թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ։ Հատկապես բոլոր այն մարդկանց, ովքեր ուրախ են մեր երկրի հաջողություններով։ Մեզ համար մեծ աշխատանք պահանջվեց: Բարեփոխումներ է պետք իրականացնել, ես չգիտեմ՝ ընդդիմությունը պատրա՞ստ է դրան, թե՞ ոչ, որքանո՞վ կմասնակցի գործընթացին։ Մենք տեսանք, որ ընդդիմության որոշակի հատվածը միայն խոչընդոտում էր և փորձում էր թույլ չտալ, որ երկիրը ստանա կարգավիճակ, սակայն իշխանությունն ամեն ինչ արեց դրա համար։ Եթե ​​նրանք ներգրավվեն նշված գործընթացում, մենք միայն կողջունենք, եթե ոչ, դա նույնպես խնդիր չի լինի, նրանք կմնան այնտեղ, որտեղ կան, իսկ երկիրը կշարունակի առաջ շարժվել»,- ասել է Կախա Կալաձեն։