Կախա Կալաձե. Ընդդիմադիր կուսակցությունների շրջանում կա տարակարծություն, հուսամ, համաձայնությունը կկայանա
Կախա Կալաձե. Ընդդիմադիր կուսակցությունների շրջանում կա տարակարծություն, հուսամ, համաձայնությունը կկայանա

Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեի հայտարարությամբ, ընդդիմադիր կուսակցությունների շրջանում կա տարակարծություն: Կալաձեն հույս է հայտնում, որ իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները կավարտվեն համաձայնությամբ:

Բացի այդ, Կալաձեն շնորհակալություն է հայտնել բանակցություններին ներգրավված դեսպաններին:

«Բանակցությունները դեռևս չեն ավարտվել, ուստի դեռ վաղ է խոսել, կոնկրետ որ կուսակցությունը որոշում կկայացնի խորհրդարան մտնելու մասին: Ընդդիմադիր կուսակցություններում կա մեծ տարակարծություն, սակայն հույս ունեմ, կան քաղաքական գործիչներ և կուսակցություններ, ովքեր պետականորեն են մտածում և համապատասխանաբար, որոշումները ևս այդպես կկայացվեն: Բանակցություններից շատ մեծ հույս ունեմ, որն իրականացվում է դեսպանների ներգրավվածությամբ: Մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց և կարծում եմ, վերջնական համաձայնության կգանք: Բանակցությունները դեռ ավարտված չեն: Սպասենք բանակցությունների հաջորդ փուլին»,- հայտարարել է Կախա Կալաձեն: