Կախա Կալաձե. Դմանիսիում տեղի է ունեցել շատ լուրջ միջադեպ, բռնությունն արդարացում չունի, բոլոր նրանք, ովքեր մասնակցել են բռնությանը, կպատժվեն
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքերով, շատ լուրջ միջադեպ է տեղի ունեցել Դմանիսիի քաղաքապետարանում, եւ բռնությունը որեւէ արդարացում չունի:
Կալաձեի խոսքով, բոլոր նրանք, ովքեր մասնակցել են բռնությանը, կպատժվեն:
«Բռնությունն արդարացում չունի: Շատ լուրջ միջադեպ էր: Ես դեմ եմ բռնության բոլոր ձևերին, այդ թվում՝ հոգեբանական: Այդ թվում բռնությունները, որոնք որոշակի հեռուստաընկերություններ կատարում են կոնկրետ մարդկանց նկատմամբ, իհարկե, անպայման բոլորը պատասխան կտան: Բոլոր մարդիկ, ովքեր մասնակցել են այս բռնությանը, կպատժվեն», – ասել է Կախա Կալաձեն:
Հիշեցնենք, որ երեկ Դմանիսիի քաղաքապետարանում տեղի ունեցած բախման ժամանակ երկու մարդ սառը զենքով վիրավորվել էր: Ներքին գործերի նախարարության կողմից վիրավորելու փաստով ձերբակալվել է մեկ անձ: