Կախա Կալաձե. Դեկտեմբերի 4-ից Համալսարանի փողոցում կվերականգնվի երկկողմանի երթեւեկությունը
Դեկտեմբերի 4-ից Համալսարանի փողոցում կվերականգնվի երկկողմանի երթեւեկությունը: Այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է Համալսարանի փողոցում, որտեղ եղել է իր տեղակալ Իրակլի Բենդելիանիի հետ և ծանոթացել աշխատանքների վերջին փուլին։
«Փողոցի վերականգնման աշխատանքները փաստացի ավարտվել են։ Ճանապարհի հատվածը վերջին շերտերում է եւ երկուշաբթի օրվանից հնարավոր կլինի շարժվել երկու ուղղություններով։ Տեղաշարժման առումով այսքան ժամանակ առկա անհարմարությունն ու խնդիրը երկուշաբթի օրվանից ամբողջությամբ կվերացվի։
Ակնհայտ է, որ տեղաշարժի առումով անհարմարություններ են եղել ոչ միայն այս փողոցում, այլ ընդհանրապես Սաբուրթալո թաղամասում, նշված փողոցի փակումը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել, թեև այլ կերպ հնարավոր չէ նման մասշտաբի և նման աշխատանքներ իրականացնել», – ասել է Կախա Կալաձեն։
Ինչպես հայտնել է մայրաքաղաքի փոխքաղաքապետ Իրակլի Բենդելիանին, ճանապարհային երթեւեկելի մասի աշխատանքներն ավարտված են, և ներկայումս ընթանում են գծագրման, լուսացույցների և կանգառների տեղադրման աշխատանքները։