Կախա Կալաձե. Չնայած ԱՄՆ-ի սպասվող պատժամիջոցներին, մենք անպայման կհաղթահարենք վետոն
Կախա Կալաձե. Չնայած ԱՄՆ-ի սպասվող պատժամիջոցներին, մենք անպայման կհաղթահարենք վետոն

 

«ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառում, քանի որ մեր երկրի բնակչության կողմից օրինական կերպով ընտրված խորհրդարանը թափանցիկության մասին օրենք է ընդունում»,- լրատվամիջոցներին ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Թբիլիսիի քաղաքապետի խոսքով, չնայած ԱՄՆ-ի կողմից սպասվող պատժամիջոցների սահմանմանը, խորհրդարանն, անշուշտ, կհաղթահարի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա նախագահի դրած վետոն։

«Անհավատալի է, երբ մեր ռազմավարական գործընկերը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, պատժամիջոցներ է կիրառում, քանի որ մեր երկրի ժողովրդի կողմից օրինական կերպով ընտրված խորհրդարանն ընդունում է թափանցիկության մասին օրենք։ Նման գործողություններն աներևակայելի են, սակայն, չնայած այս ամենին, մենք անշուշտ կհաղթահարենք վետոն, քանի որ այստեղ խոսքը գնում է երկրի շահերի, ինքնիշխանության, մեր պետականության մասին, ինչը շատ կարևոր է յուրաքանչյուր վրացու համար։ Մի քանի օր առաջ լսեցինք վիզային ռեժիմի ազատականացման մասին հայտարարություններ, ողջունում ենք։ Դրանից հետո նրանք այս որոշումը կայացրել են, ինչին ես պատասխան չունեմ։ Մենք ասացինք, որ եթե լինեն ուղիղ չվերթներ, համաձայնագիր առեւտրային հարաբերությունների մասին, Եվրամիության հետ բանակցությունների բացում եւ այլն։ Այս օրենքի անհրաժեշտությունը օրակարգում չէր լինի։ Մենք պատրաստ ենք համագործակցության և գործընկերության, բայց դա չի կարող միակողմանի լինել»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։

Ինչ վերաբերում է լրագրողի հարցին, թե «Հելսինկյան հանձնաժողովի» կողմից Վրաստանի վերաբերյալ նախապատրաստված օրինագիծը, արդյոք դա իրենց կողմից միջամտություն է երկրի ներքին քաղաքականությանը, Կախա Կալաձեն պատասխանում է, որ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև վերջին հարաբերությունները պետք է վերակայել:

«Վերջին տարիներին մենք բազմաթիվ նման հայտարարություններ ենք լսել։ Մենք ողջունում ենք միայն բարեկամությունը, գործընկերությունը և առողջ հարաբերությունները: Բայց այն, ինչ հիմա կատարվում է, այս ամենի հակառակն է։ Այս գործողությունները ոչ բարեկամություն են, ոչ էլ գործընկերություն: Այն, ինչ հիմա անում են այս պատժամիջոցների տեսքով, պարզվում է, որ մենք նրանց ընկերները չենք, այլ թշնամիները։ Կարծում եմ, որ վերջին շրջանում գոյություն ունեցող հարաբերությունները պետք է վերսկսվեն»,- ասել է Կախա Կալաձեն։