Կախա Կալաձե. Ցանկանում եմ ներողություն խնդրել Ծերեթելի պողոտայում ապրող մարդկանցից պատճառված անհանգստության համար, ամեն ինչ կանենք, որ աշխատանքները ժամանակին ավարտվեն
Ցանկանում եմ ներողություն խնդրել Ծերեթելիի պողոտայի մերձակայքում ապրող մարդկանցից պատճառված անհարմարությունների համար,- լրագրողներին ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, առանց սահմանափակումների հնարավոր չէ նման մասշտաբային աշխատանքներ իրականացնել:
Կալաձեի խոսքերով, ամեն ինչ կարվի, որպեսզի վերականգնողական աշխատանքները հնարավորինս շուտ ավարտվեն։
«Ես հասկանում եմ, որ նշված նախագծերի իրականացման հետ կապված որոշակի դիսկոմֆորտ կա, բայց առանց սահմանափակումների հնարավոր չէ նման լայնածավալ աշխատանքներ իրականացնել։ Ըստ այդմ՝ ցանկանում եմ ներողություն խնդրել Ծերեթելի պողոտայի շրջակայքում ապրող մարդկանցից՝ պատճառված անհարմարությունների համար։ Գիտենք, որ գիշերը աղմուկ է, պետք է աշխատեն։ Կան 12 տեղամասեր, որտեղ միաժամանակ աշխատանքներ են իրականացվում, սակայն, առանց այդ սահմանափակումների և խցանումների, նախագիծը հնարավոր չէ իրականացնել։ Ամեն ինչ կանենք, որպեսզի ավարտենք ժամանակին։ Ճանապարհային ենթակառուցվածքի աշխատանքները կավարտվեն շատ ավելի վաղ»,- ասել է Կախա Կալաձեն։