Կախա Կալաձե. Ցանկանում եմ հաջողություն մաղթել դիմորդներին, կիրթ ու առողջ ապագա սերունդը կարող է զարգացնել երկիրը
«Դիմորդներն անցնում են իրենց կյանքի ամենակարևոր փուլերից մեկը, երբ պետք է հաստատեն իրենց գիտելիքներն ու հմտությունները, ինչը դուռ կբացի դեպի բարձրագույն կրթություն»,- այս մասին սոցցանցում գրառել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և հաջողություն է մաղթում դիմորդներին։
Նրա խոսքով, ապագա սերնդի ամենահզոր զենքը կրթությունն է:
«Մեկնարկել են միասնական հանրապետական քննությունները, ինչը նշանակում է, որ մեր դիմորդներն անցնում են իրենց կյանքի ամենակարևոր փուլերից մեկը, երբ պետք է հաստատեն իրենց գիտելիքներն ու հմտությունները, ինչը դուռ կբացի դեպի բարձրագույն կրթություն։
Մեր ապագա սերնդի ամենահզոր զենքը կրթությունն է հետևաբար ես ցանկանում եմ հաջողություն մաղթել նրանցից յուրաքանչյուրին և Վրաստանին, քանի որ կրթված և առողջ ապագա սերունդը կարող է զարգացնել երկիրը»,- ասում է Կալաձեն։