Կախա Կալաձե. Ցանկացած ընկերություն, այդ թվում՝ ռուսականը, որը պատժամիջոց չի կրում, կարող է մուտք գործել երկիր և բիզնեսով զբաղվել
Կախա Կալաձե. Ցանկացած ընկերություն, այդ թվում՝ ռուսականը, որը պատժամիջոց չի կրում, կարող է մուտք գործել երկիր և բիզնեսով զբաղվել

«Ցանկացած ընկերություն, այդ թվում՝ ռուսական, որը չի ենթարկվում պատժամիջոցների, կարող է մուտք գործել երկիր և բիզնեսով զբաղվել», -լրագրողներին ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ Վրաստան ռուսական բիզնես ընկերությունների մուտքի մասին։

Նրա խոսքով՝ երկրում ռազմավարական օբյեկտները տարիներ առաջ վաճառվել են ռուսական ընկերություններին։

«Սրանք հերթական ենթադրություններն են։ Մենք, իհարկե, համաձայն չենք պատժամիջոցների հետ և բացարձակապես բաց ենք եղել այս հարցում։ Վրաստանի դուռը բաց է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ բիզնեսի համար։ Ցանկացած անձ, ընկերություն, այդ թվում՝ ռուսական ընկերություն, որը պատժամիջոցի տակ չէ, կարող է մտնել երկիր, բիզնեսով զբաղվել, մարդկանց աշխատանքի տեղավորել։ Ես դրանում ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Այստեղ, արդարության համար, հիշեցնեմ, որ տարիներ առաջ երկրում ռազմավարական օբյեկտները օտարվել են ռուսական ընկերություններին, ոչ միայն սովորական, այլ նաև ռուսական պետական ​​ընկերություններին»,- ասել է Կախա Կալաձեն։