Կախա Կալաձե. Բոլորիդ հրավիրում ենք դեկտեմբերի 31-ին Եվրոպայի հրապարակում կայանալիք գալա համերգին, ունենք նաև գեղեցիկ ամանորյա գյուղ, որը կապ չունի Ռուսաստանի և ռուսականի հետ
Կախա Կալաձե. Բոլորիդ հրավիրում ենք դեկտեմբերի 31-ին Եվրոպայի հրապարակում կայանալիք գալա համերգին, ունենք նաև գեղեցիկ ամանորյա գյուղ, որը կապ չունի Ռուսաստանի և ռուսականի հետ

Բոլորիդ հրավիրում ենք դեկտեմբերի 31-ին Եվրոպայի հրապարակում կայանալիք գալա համերգին, ունենք նաև գեղեցիկ ամանորյա գյուղ, որը կապ չունի Ռուսաստանի և ռուսականի հետ,- ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մայրաքաղաքի կառավարության նիստին:

Կախա Կալաձեի խոսքով, Ամանորին զարդարված Թբիլիսիի տարբեր վայրերում բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն։

«Կցանկանայի տեղի բնակչությանը կամ Թբիլիսիի հյուրին հրավիրել ամանորյա գալա-համերգին, որը տեղի կունենա դեկտեմբերի 31-ին, Եվրոպայի հրապարակում, Ամանորի գալուստից մի քանի րոպե առաջ, ժամը 23:30-ին: Հրավիրում ենք բոլորիդ։ Ես անձամբ կլինեմ այնտեղ և, անշուշտ, հնարավորություն կունենամ հանդիպել ձեզ հետ նոր՝ 2023 թվականին։ Ամանորյա զարդարված մեր մայրաքաղաքը գեղեցիկ է: Մենք էլ ունենք ամանորյա գյուղ, որը գեղեցիկ է ու ընդհանրապես կապ չունի Ռուսաստանի ու ռուսականի հետ։ Մեր շատ քաղաքացիներ ամեն երեկո հավաքվում են, շատ հաճելի մթնոլորտ է։ Ուզում եմ նշել, որ կան տարբեր թատերական ներկայացումներ, համերգներ, ինչպես նաև սրճարաններ և բարեր երեխաների համար, այնպես որ եկեք Ամանորի գյուղ և իհարկե սպասում ենք բոլորիդ 31-ին Ամանորի գալա-համերգին», – ասել է Կախա Կալաձեն։