Կախա Կալաձե. Բոլորի համար կարևոր է օգտագործել միջազգային հարթակներ, որպեսզի Վրաստանը ստանա թեկնածուի կարգավիճակ
Կախա Կալաձե. Բոլորի համար կարևոր է օգտագործել միջազգային հարթակներ, որպեսզի Վրաստանը ստանա թեկնածուի կարգավիճակ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ բոլորի համար կարեւոր է միջազգային հարթակներն օգտագործելը, որպեսզի երկիրը ստանա ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։

Կալաձեի խոսքով՝ Վրաստանը բոլոր ուղղություններով առաջ է անցել այն երկրներից, որոնց շնորհվել է այդ կարգավիճակը։

«Ինձ համար՝ որպես այս երկրի քաղաքացու, կարեւոր է, որ բոլոր մարդիկ օգտվեն միջազգային հարթակներից, որոնք տարբեր կերպ են ներկայացվում։ Վարչապետը շրջում է՝ հայտարարություններ անելով՝ խոսելով մեր եվրոպական ապագայի մասին։ Դա պետք է օգտագործեն բոլորը, որպեսզի երկիրը ստանա կարգավիճակ։ Անկեղծ ասած, եթե ինչ-որ մեկն արժանի էր այդ կարգավիճակին, դա մեր երկիրն էր, քանի որ մենք բոլոր առումներով առաջ ենք անցել բոլոր երկրներից, որոնց տրվել է նշված կարգավիճակը։ Մեզ նշանակե՞լ են 12 կետանոց պլան։ Այո, պարոնայք, մենք դա կանենք»,- ասել է Կախա Կալաձեն՝ գնահատելով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթը Եվրախորհրդարանում։