Կախա Կալաձե. Բիձինա Իվանիշվիլին այսօր կապ չունի վրացական քաղաքականության հետ
Կախա Կալաձե. Բիձինա Իվանիշվիլին այսօր կապ չունի վրացական քաղաքականության հետ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն սուտ է համարում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի՝ քաղաքականություն հնարավոր վերադարձի մասին տարածված տեղեկատվությունը։

Ինչպես նշեց Կալաձեն լրատվամիջոցների հետ զրույցում, Բիձինա Իվանիշվիլին այսօր ոչ մի առնչություն չունի վրացական քաղաքականության հետ, և նա բարեգործությամբ է զբաղվում ամբողջ երկրում։

«Երբ ուզում եք, ասում եք, որ Իվանիշվիլին քաղաքականության մեջ է և ղեկավարում է քաղաքական գործընթացները։ Իսկ երբ համաձայնվում ես, ասում ես, որ նա կարող է վերադառնալ քաղաքականություն։ Այս անձը, երբ պետք է եղել, հայտարարություն է արել քաղաքականությունից հեռանալու մասին։ Այդ ժամանակվանից նա ոչ մի կապ չունի վրացական քաղաքականության հետ։

Իհարկե, Իվանիշվիլին մեծ հեղինակություն է վայելում մեր երկրի բնակչության շրջանում, քանի որ բարեգործության տեսքով բազմաթիվ բարի գործեր է արել։ Այսօր էլ, իհարկե, Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքի և «Քարթու հիմնադրամի» կողմից իրականացվող նմանատիպ նախագծերը շարունակվում են ողջ Վրաստանում։ Ըստ այդմ, Բիձինա Իվանիշվիլիի՝ քաղաքականություն վերադառնալու մտադրության մասին հայտարարությունները շատ մեծ սուտ են»,- ասել է Կախա Կալաձեն։