Կախա Կալաձե. Բառերով անհնար է արտահայտել այն սարսափելի իրողությունը, որ տարերային աղետը արեց մեզ հետ, ցավակցում եմ զոհերի ընտանիքներին, Վրաստանն աղոթում է կորածների փրկության համար
Ռաճայում տեղի ունեցած աղետը ցնցել է Վրաստանը: Անհնար է բառերով արտահայտել այն սարսափելի իրողությունը, որ տարերային աղետը արեց մեզ հետ,- այս մասին սոցցանցում գրում է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Ամբողջ սրտով ցավակցում եմ Շովիում աղետի հետևանքով զոհվածների ընտանիքի անդամներին և նրանց հարազատներին։ Ցավակցում եմ համայն Վրաստանին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր մասնակցում են մեր հերոս փրկարարների հետ ընթացող աշխատանքին։ Այս դժվարին պահերին համայն Վրաստանն աղոթում է կորածների փրկության համար»,- ասել է Կախա Կալաձեն։