Կախա Կալաձե. Բանավեճերի ընթացքում հանրությունը կրկին տեսավ, որ մենք միակ թիմն ենք, որը խոսում է շրջաններում իրականացվելիք կոնկրետ նախագծերով
Կախա Կալաձե. Բանավեճերի ընթացքում հանրությունը կրկին տեսավ, որ մենք միակ թիմն ենք, որը խոսում է շրջաններում իրականացվելիք կոնկրետ նախագծերով

Մեկ անգամ ևս պարզ դարձավ, որ մեր թիմը իրականում ի վիճակի է արժանապատվորեն արձագանքել Թբիլիսիի բոլոր մարտահրավերներին, – այսպես է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն լրատվամիջոցներին պատասխանել Հանրային հեռարձակողի եթերում Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուների միջև կայացած բանավեճերի մասին։

Կալաձեի խոսքով՝ հանրությունը կրկին տեսավ, թե ով ինչ տեսլական ունի մայրաքաղաքի զարգացման վերաբերյալ։

«Մենք միակ քաղաքական թիմն ենք, որը խոսում է Թբիլիսիի մասին, թե ինչ պետք է արվի հաջորդ չորս տարիների ընթացքում, ինչ մարտահրավերներ կան։ Թեկնածուները խոսեցին կոնկրետ խնդիրների մասին, օրինակ՝ խցանումների մասին, բայց նրանք չներկայացրին տեսլական, ծրագիր, թե ինչ պետք է արվի դրանք լուծելու համար։ Մենք միակ թիմն ենք՝ «Վրացական երազանքը», որը խոսում է շրջաններում իրականացվելիք կոնկրետ նախագծերով», – ասաց Կախա Կալաձեն։