Կախա Կալաձե. «Ազգային շարժումը» անցյալի կուսակցություն է

14:50, 04.08.2026

«Ազգային շարժումը» հետաքրքիր չէ, դա անցյալի կուսակցություն է», – այս մասին «Ազգային շարժման»՝ օգոստոսի 5-ին նախատեսված կուսակցական համագումարի վերաբերյալ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նրա խոսքով՝ 9 տարվա ընթացքում «Ազգային շարժումը» ցույց է տվել, թե ինչպիսին չպետք է լինի իշխանությունը, իսկ հիմա ցույց է տալիս, թե ինչպիսին չպետք է լինի ընդդիմությունը։

«Ազգային շարժումը» հետաքրքիր չէ, դա անցյալի կուսակցություն է, դա այն խմբավորումն է, որը ինը տարի շարունակ ղեկավարում էր երկիրը, և նրանք բոլորին ցույց տվեցին, թե ինչպիսին չպետք է լինի իշխանավորը։ Իսկ այսօր ընդդիմությունում բոլորին ցույց են տալիս այն օրինակը, թե ինչպիսին չպետք է լինի ընդդիմությունը։ Դա հանցագործ խմբավորում է։ Այսօր խոսում ենք Օգոստոսյան պատերազմի մասին և կրկին կրկնում եմ՝ իրենց քաղաքականությամբ, ձեռնարկած քայլերով ինչ որ կադրեցին (համարձակվեցին) և արեցին, դա դավաճանական գործողություն է երկրի դեմ», – հայտարարել է Կախա Կալաձեն։

Նմանատիպ