Կախա Կալաձե. «Ազգային շարժում»-ում ներկուսակցական կռիվ է կլանների միջեւ, նրանք միմյանց սպառնում են ինչ-որ կոմպրոմատներով
Կախա Կալաձե. «Ազգային շարժում»-ում ներկուսակցական կռիվ է կլանների միջեւ, նրանք միմյանց սպառնում են ինչ-որ կոմպրոմատներով

«Ազգային շարժում»-ում միմյանց սպառնում են ինչ-որ կոմպրոմատներով, սա ներկուսակցական կռիվ է կլանների միջեւ,- այս մասին ասել է «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն։

Կալաձեի խոսքով՝ իրեն չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում «Ազգային շարժում»-ում։

«Մի բան պարզ է ու ակնհայտ՝ կա ներքին կոնֆլիկտ, ու հրապարակավ չեն խուսափում դրանից։ Նրանք սպառնում են միմյանց ինչ-որ կոմպրոմատներով, և սա ներկուսակցական կռիվ է կլանների միջև։ Ճիշտն ասած, ինձ այնքան էլ չի հետաքրքրում, թե «Ազգային շարժում»-ում ինչ հոսանքներ կան, ով ում հետ է պայքարում, ինչու, դա իրենց գործն է։ Մեզ համար ամենակարևորը մեր գործն անելն է, կան բազմաթիվ մարտահրավերներ, և մենք ամեն ինչ կանենք այդ մարտահրավերներին արժանապատվորեն պատասխանելու համար»,- ասել է Կալաձեն։