Կախա Կալաձե. Այսօր մեզանից յուրաքանչյուրի համար հավասարապես ցավոտ է, խաղաղությունն այլընտրանք չունի
Կախա Կալաձե. Այսօր մեզանից յուրաքանչյուրի համար հավասարապես ցավոտ է, խաղաղությունն այլընտրանք չունի

Մեր հայրենիքը վերամիավորելու համար խաղաղությունն ու զարգացումը այլընտրանք չունեն,- այս մասին մունիցիպալիտետի կառավարության նիստում ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նրա խոսքով՝ խաղաղությունն ու աբխազների հետ միասին ապրելու հեռանկարն այլընտրանք չունի։

«Նորագույն պատմության ամենադժվար և ողբերգական ամսաթվերից մեկը Սոխումիի անկման օրն է։ Այս ամսաթիվը, իհարկե, նույնքան ցավալի է մեզանից յուրաքանչյուրի, յուրաքանչյուր վրացու համար։ Այս օրվան հաջորդեց մեր խաղաղ բնակիչների, մեր հերոս մարտիկների, տեղահանված բնակչության, բաժանված Վրաստանի ընդհատված կյանքը։ Ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել տարածքային ամբողջականության համար զոհվածների հիշատակին և ուզում եմ ընդգծել, որ խաղաղությունն ու զարգացումը այլընտրանք չունեն, որպեսզի մեր հայրենիքը վերամիավորվի և բոլորս միասին կերտենք ավելի լավ ապագա։ Վստահ եմ, որ մենք կկարողանանք վերադառնալ միմյանց մոտ և միասին ապրել»,- ասել է Կախա Կալաձեն։