Կախա Կալաձե. Ավագանին շարունակում է աշխատել սովորական ռեժիմով, և ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել քաղաքի վերակառուցումը, տնտեսական առաջընթացն ու զարգացումը
Կախա Կալաձե. Ավագանին շարունակում է աշխատել սովորական ռեժիմով, և ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել քաղաքի վերակառուցումը, տնտեսական առաջընթացն ու զարգացումը

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ ավագանին շարունակում է աշխատել սովորական ռեժիմով, և ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել քաղաքի վերակառուցումը, տնտեսական առաջընթացն ու զարգացումը։

Կախա Կալաձեն արձագանքել է «Լելո» կուսակցության հայտարարությանը։

«Դա իրենց որոշումն է, ավագանին շարունակում է աշխատել սովորական ռեժիմով, առանց նրանց մենք որոշումներ ենք կայացնում, զարգացնում ենք մեր քաղաքը, զարգացնում են ենթակառուցվածքները, իրականացնում կոնկրետ նախագծեր։ Ոչ մի չար ուժ չի կարող կանգնեցնել քաղաքի վերակառուցումը, տնտեսական առաջընթացն ու զարգացումը»,- ասել է Կախա Կալաձեն։

«Լելո» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ եթե «Վրացական երազանքը» հրաժարվի մասնակցել հանրային խորհրդակցություններին մինչև հուլիսի 3-ը, ապա խորհրդարանն և ավագանին չեն կարող սովորականի պես շարունակել գործունեությունը։