Կախա Կալաձե - Անօթևանի կարգավիճակ ունեցող բոլոր ընտանիքները կունենան  բնակարաններ
Կախա Կալաձե - Անօթևանի կարգավիճակ ունեցող բոլոր ընտանիքները կունենան բնակարաններ

Թբիլիսիի քաղաքապետարանը շարունակում է բնակարաններ
շնորհել անօթևան ընտանիքներին։ Այդ մասին քաղաքապետարանի նիստում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Ինչպես գիտեք, այսօր անօթևանի կարգավիճակ ունեն 400 ընտանիք։ Քաղաքապետարանը վճարում է նրանց կացության վարձերը։ Մենք սկսել ենք կոնկրետ քայլեր ձեռնարկել այս խնդիրը վերացնելու և այդ մարդկանց համար բնակարան ձեռք բերելու ուղղությամբ։ Ծրագրի մեկնարկից ի վեր գնվել է ընդհանուր առմամբ 40 բնակարան։ Մեր խոստումն այն է, որ առաջիկա տարիներին այս թեման ամբողջությամբ կփակվի, ոչ մի անօթևան թբիլիսցի չի մնա առանց մունիցիպալ բնակարանների և բոլորին բնակարան կտրամադրեն։ Մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ, անօթևանների կարգավիճակ ունեցող բոլոր ընտանիքները կբավարարվեն բնակարաններով»,- ասել է Կախա Կալաձեն։

Նրա խոսքով՝ նշված կարգավիճակը ստանալու համար քաղաքացիները պետք է դիմեն թաղապետարան, որտեղ մանրամասն տեղեկատվություն կստանան ներկայացված փաստաթղթերի մասին։

Թողնել մեկնաբանություն