Կախա Կալաձե. Անհավանական բաներ են տեղի ունենում, սա աբսուրդի թատրոն է, որտեղ յուրաքանչյուր ռադիկալ իր դերն ունի
Կախա Կալաձե. Անհավանական բաներ են տեղի ունենում, սա աբսուրդի թատրոն է, որտեղ յուրաքանչյուր ռադիկալ իր դերն ունի

Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն կարծում է, որ ընդդիմության կողմից վարչապետի թեկնածուի ներկայացումը էական նշանակություն չունի։

Կախա Կալաձեն պատասխանել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների վերսկսման և վարչապետի թեկնածուի ներկայացման հետ կապված հարցին։

«Նրա կողմից այս տեսակի հայտարարություններն ուղղակի անհավանական են։ Ո՞վ է Սալոմե Զուրաբիշվիլիին հարցնում վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին։ Չգիտեմ, ուղղակի անհավանական բաներ են տեղի ունենում։ Դա աբսուրդի թատրոն է, որտեղ յուրաքանչյուր ռադիկալ իր դերն ունի։ Իրականում նշանակություն չունի, թե ում են ուզում ներկայացնել: Պարզապես սա սահմանադրության հերթական կոպիտ խախտումն է եւ, բնականաբար, անարձագանք չպետք է թողնել»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։