Կախա Կալաձե. ԱՄՆ-ի հետ հարաբերություններն էլ ավելի կխորանան, կծանրաբեռնվեն և կդառնան ավելի բարեկամական
Կախա Կալաձե. ԱՄՆ-ի հետ հարաբերություններն էլ ավելի կխորանան, կծանրաբեռնվեն և կդառնան ավելի բարեկամական

 

«ԱՄՆ-ի պատժամիջոցներ չկան: Կա ամերիկյան բարեկամություն»,- ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն պատժամիջոցների մասին հարցին ի պատասխան։

Նրա խոսքով, ԱՄՆ-ի հետ բարեկամությունն էլ ավելի կխորանա, իսկ դեպի Եվրոպա շարժը կշարունակվի։

«Ամերիկյան պատժամիջոցներ չկան։ Կա ամերիկյան բարեկամություն, ռազմավարական գործընկերություն, և այդ հարաբերություններն էլ ավելի են խորանալու, ծանրաբեռնվելու և ավելի բարեկամական դառնալու։

Ուզում եմ ընդգծել, որ մեր ճանապարհը Եվրոպան է, եվրոպական ապագան, եվրաինտեգրումը, և այս ճանապարհին «Վրացական երազանքը» ամենամեծ հաղթանակին հասավ մեր երկրի բնակչության հետ միասին։ Անկախ նրանից, թե որքան ճնշումներ և խնդիրներ ստեղծելու փորձեր լինեն, մենք կշարունակենք այս ճանապարհը, կքայլենք արժանապատվորեն և կդառնանք Եվրոպա և Եվրամիություն կոչվող ընտանիքի անդամ»,- ասել է Կախա Կալաձեն։