Կախա Կալաձե. 2012 թվականից հետո ես չեմ հիշում բնակչության կողմից նման աջակցություն, սա երաշխիք է, որ քայլեր կձեռնարկվեն երկրի միավորման ուղղությամբ, եվրաինտեգրման բոլոր պարտավորությունները կկատարվեն
Ցանկանում եմ շնորհավորել բնակչությանը խորհրդարանական ընտրությունների հաջող ավարտի կապակցությամբ։ Ընտրություններն անցել են հանգիստ միջավայրում, բոլոր քաղաքական կուսակցությունները հնարավորություն են ունեցել նախընտրական քարոզարշավ իրականացնել։ Ամենակարևորն այն է, որ ընտրություններն անցել են կայուն և ժողովրդավարական միջավայրում,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մայրաքաղաքի կառավարության նիստում։
Նրա խոսքով՝ ընտրություններն անցել են մրցակցային ու խաղաղ մթնոլորտում։
«Լսեցինք նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականը, ով ասաց, որ ընտրությունները մրցակցային են։ Մեր բնակչության մի ստվար հատված՝ մեկ միլիոն 120 հազար ընտրող, ընտրել է երկրի խաղաղ զարգացումը, խաղաղությունն ու առաջընթացը։ Նա վստահություն է հայտնել «Վրացական երազանքին». Շնորհակալություն բոլորիդ աննախադեպ աջակցության համար։ Մեր թիմն իրականացնելու է այնպիսի քաղաքականություն, որտեղ պաշտպանված կլինի երկրի ազգային շահը։ 2012 թվականից հետո նման աջակցություն չեմ հիշում։ Այս աջակցությունը մենք զգացինք քարոզարշավի ողջ ընթացքում։ Այս աջակցությունը երաշխիք է, որ մենք կհաղթահարենք բոլոր մարտահրավերները, կշարունակվի տնտեսական զարգացումը, քայլեր կձեռնարկվեն երկրի միավորման ուղղությամբ, և եվրաինտեգրման ճանապարհին բոլոր պարտավորությունները կկատարվեն»,- ասել է Կալաձեն։