Կախա Բեքաուրի. Անցյալ տարի ֆիքսված ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 1 080 000
Վրաստանի խորհրդարանին Հաղորդակցության հանձնաժողովի 2022 թվականի զեկույցը ներկայացնելիս Կախա Բեքաուրին խոսել է ֆիքսված լայնաշերտ ինտերնետի միտումների մասին։
Նրա խոսքով, 2022 թվականին ֆիքսված լայնաշերտ ինտերնետի ծառայությունների բաժանորդների թիվը գերազանցել է մեկ միլիոնը և կազմել 1 080 000։
«2021 թվականի համեմատ օգտատերերի թիվն աճել է 70,6 հազարով, ինչը նշանակում է 7 տոկոս աճ։ Վրաստանի 3385 գյուղերից 2510 գյուղում արդեն հասանելի է ֆիքսված ինտերնետը»,- ասաց կապի հանձնաժողովի նախագահը` նշելով, որ պետական ինտերնետացման ծրագրի ավարտից հետո այս գյուղերում ինտերնետն ամբողջությամբ հասանելի կդառնա։