Կախա Բեքաուրի. 5G-ն որոշ դեպքերում ապահովում է 10 անգամ, իսկ որոշ դեպքերում՝ 100 անգամ ավելի բարձր արագությամբ ինտերնետ և կապ
Վրաստանի հաղորդակցության հանձնաժողովի նախագահ Կախա Բեքաուրին խորհրդարանի լիագումար նիստում խոսել է 5G ինտերնետի կարևորության մասին։
Բեքաուրիի խոսքով՝ 5G տեխնոլոգիան որոշ դեպքերում ապահովում է 10 անգամ, իսկ որոշ դեպքերում՝ 100 անգամ ավելի արագ ինտերնետ և կապ։
«Չնայած այն հանգամանքին, որ 2020 թվականը համաճարակի առաջին և ամենադժվար տարին էր, Հանձնաժողովը սկսել է նախապատրաստական աշխատանքները նոր տեխնոլոգիայի ներդրման ուղղությամբ։ 5G-ն այն տեխնոլոգիան է, որը, կախված ծառայությունից և ապրանքից, որոշ դեպքերում ապահովում է 10, իսկ որոշ դեպքերում՝ 100 անգամ ավելի արագ ինտերնետ և կապ, քան նախորդ սերնդի տեխնոլոգիաները, ինչը շատ կարևոր է։ 5G-ը կվերափոխի և բոլորովին նոր մակարդակի կբերի այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, բիզնեսը, գյուղատնտեսությունը, ենթակառուցվածքները և ընդհանուր առմամբ երկրի տնտեսությունը: 5G-ի աճուրդն անցկացնելու համար Հաղորդակցության հանձնաժողովը ստեղծել է խորհրդատվական փաստաթուղթ և սահմանել՝ հաճախականությունները, նախնական արժեքը, պարտավորությունները և լոտերը»,- ասել է Կախա Բեքաուրին՝ զեկույցը ներկայացնելիս։