Կատուների և շների բուծումը կթույլատրվի միայն օրենքով սահմանված կարգով լիազորված հաստատությունում
Կենդանիների (շներ, կատուներ) բուծումը կթույլատրվի միայն օրենքով սահմանված կարգով լիազորված հաստատություններում։ Համապատասխան փոփոխությունները ներառված են «Ընտանի կենդանիների մասին» օրենքում։ Օրենքի նախագծի համաձայն՝ սեփականատերը, ով շահագրգռված է կենդանու բուծմամբ, պարտավոր կլինի դիմել լիազորագրված հաստատության։
Օրենքի նախագծում նշված է, որ ընտանի կենդանիների բուծումը պետք է լինի նպատակային և պլանային։ Սեփականատիրոջից պահանջվում է բուծարան ներկայացնել հետևյալ տեսակի վկայականները՝ կենդանու առողջության տեղեկանք անասնաբուժական հաստատությունից, ինչպես նաև կենդանու ցեղի և բուծման համար պիտանիության վկայական կինոլոգիական/ֆելինոլոգիական հաստատությունից:
Բացի այդ, փոփոխություններով շների և կատուների բուծման հետ կապված սահմանվում են հետևյալ արգելքները. արգելվում է խառը կենդանու (շուն, կատու) բուծումը, բացառությամբ սելեկցիոն դեպքի։ Կենդանիների բուծում, որոնք նույնականացված չեն և գրանցված չեն միասնական տվյալների բազայում։ Գենետիկ հիվանդությամբ կենդանու վերարտադրություն։ Մինչև տասնութ ամսական և ութ տարեկանից բարձր շների բուծում։ Վայրի կենդանու զուգավորում ընտանի կենդանու հետ։ Տարեկան երկու կամ ավելի անգամ արու շների բուծում։ Նաև արգելվում է շան ձագին մորից բաժանել մինչև երկու ամսականը։
Բացի այդ, կառավարությանը լիազորություն կտրվի սահմանելու ժամանակավոր արգելքներ բարձր/պոտենցիալ բարձր ռիսկային շների ցեղատեսակների բուծման համար՝ նպատակային և պլանավորված շների բազմացում ապահովելու համար:
այսպես կոչված Մետիս կենդանիների սեփականատերերը պարտավոր են ապահովել նրանց կաստրացումը/ստերիլիզացումը կենդանիների նույնականացման-գրանցման պարտավորության առաջանալուց հետո երեք ամսվա ընթացքում։ Նախագծի համաձայն՝ էգ կենդանու (շուն, կատու) ստերիլիզացումը թույլատրվում է չորս ամսականից, իսկ արուին՝ մեկ տարեկանից։