Կատրին Կոլոնան ծաղկեպսակով զարդարել է Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշահամալիրը
Կատրին Կոլոնան ծաղկեպսակով զարդարել է Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշահամալիրը

Վրաստան կատարած այցի շրջանակում Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան Վրաստանի փոխարտգործնախարար Թեյմուրազ Ջանջալիայի հետ միասին Հերոսների հրապարակում ծաղկեպսակ դրեց Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշակոթողին։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարն այսօր այցելել է Վրաստան։ Այցի շրջանակներում Կատրին Կոլոնան հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վրացի գործընկեր Իլիա Դարչիաշվիլիի հետ։

Նշենք, որ 2018 թվականից հետո սա Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի առաջին այցն է Վրաստան։