Կատրին Կոլոնա. Վրաստանի եվրոպական երազանքը պետք է իրականություն դառնա, և դրա համար մենք պետք է ապավինենք բոլոր այն ուժերին, որոնք կան երկրում
Կատրին Կոլոնա. Վրաստանի եվրոպական երազանքը պետք է իրականություն դառնա, և դրա համար մենք պետք է ապավինենք բոլոր այն ուժերին, որոնք կան երկրում

Նախարարն ինձ ասաց, որ բնակչության 85%-ը աջակցում է Վրաստանի անդամակցությանը Եվրամիությանը, սա ուժեղացնում է մեր ցանկությունը՝ օգնել ձեզ դառնալ եվրոպացիներ,- այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:

Կատրին Կոլոնան պատասխանել է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողի հարցին. «Տարիներ շարունակ Ֆրանսիան եղել է թերահավատ երկրներից մեկը Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի նկատմամբ, 2022 թվականին զարգացած իրադարձությունները և Ուկրաինա ռուսական ներխուժումը, նոր աշխարհաքաղաքական իրավիճակը արդյոք փոխեց ձեր թերահավատությունը, և տարեվերջին, երբ կայանա Վրաստանի թեկնածուի կարգավիճակի շուրջ քննարկումը, արդյոք Վրաստանը պետք է ունենա Ֆրանսիայի հույսը»:

Ինչպես նշել է նախարարը, «եվրոպական երազանքն իրականություն դարձնելու համար մենք պետք է ապավինենք բոլոր այն ուժերին, որոնք կան երկրում»։

«Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում պարադոքսալ կերպով փոխել է շատ բաներ, այդ թվում՝ պարադոքսալ դրական ազդեցություն ԵՄ պատրաստակամության վրա՝ առաջ շարժվելու: Վրաստանի արտաքին գործերի նախարարն ինձ ասաց, որ բնակչության 85%-ը կողմ է Եվրամիությանն անդամակցելուն։ Սա ուժեղացնում է մեր ցանկությունը՝ օգնել ձեզ դառնալ եվրոպացի: Եվրոպական երազանքը պետք է իրականություն դառնա, իսկ դրա համար մենք պետք է ապավինենք բոլոր այն ուժերին, որոնք կան երկրում»,- ասաց Կատրին Կոլոնան։