Քրիստոնյաների մի մասը Հիսուս Քրիստոսի Հարության տոնը նշում է ապրիլի մեկին: Թբիլիսիի Մարիամ Աստվածածնի կաթոլիկ եկեղեցում, ինչպես նաև բոլոր գործող եկեղեցիներում, Հարության պատարագը մեկնարկելու է այսօր, 23:00-ին:
Կովկասի լատին կաթոլիկների առաքելական ադմինիստրատորը, էպիսկոպոս Ջուզեպե Պազոտոն դիմել է հավատացյալներին և շնորհավորել Հիսուս Քրիստոսի Հարության առիթով: