Կատարվել է ևս մեկ չվերթ Ղազախստանից Վրաստան: Այս անգամ չվերթը Աքտաուից Թբիլիսի էր։
Ուղևորների թվում հիմնականում Ղազախստանի քաղաքացիներ են եղել։ Ինչպես ասում են, երկրում իրավիճակը համեմատաբար բարելավված է, թեև, ասում են, ղազախական քաղաքների միջև տեղաշարժը սահմանափակ է։
Բացի այդ, այսօր՝ ժամը 08:10-ին, Թբիլիսիի միջազգային օդանավակայանից կատարվել է չվերթ դեպի Աքտոբե քաղաք։ Չվերթին գրանցվել է 48 ուղեւոր։ Ինչպես մեկնելուց առաջ ասում էին Ղազախստանի քաղաքացիները, Ղազախստանում ինտերնետը սահմանափակ է, սակայն, նրանց խոսքով, երկրում իրավիճակը համեմատաբար կայունացել է, քաղաքները վերահսկվում են զինվորականների կողմից։
Թբիլիսիի միջազգային օդանավակայանը երեկ երեկոյան եւս երկու չվերթ է ընդունել Աքտաուից։ Ուղևորների թվում եղել են նաև Վրաստանի քաղաքացիներ։