Կատարի վարչապետ. Գազայում կրակի դադարեցման շանսերը գնալով փոքրանում են
Գազայում հրադադարի շանսերը նվազում են, հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանին՝ Դոհայի ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։
«Իսրայելի կողմից Գայի ռմբակոծումը նեղացնում է նոր զինադադարի պատուհանը», – ասել է Ալ-Թանին:
Կատարի վարչապետի խոսքով՝ Կատարը կշարունակի ջանքերը՝ երկու կողմերի կողմից հրադադար հաստատելու համար:
Մինչդեռ, ելույթ ունենալով համաժողովում, Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շտայեն ասել է, որ Իսրայելին «չի կարելի թույլ տալ շարունակել խախտել միջազգային մարդասիրական իրավունքը» և կոչ է արել միջազգային պատժամիջոցներ կիրառել։