Կատարի էմիրը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կոչ անել Իսրայելին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կոչ անել Իսրայելին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։
«Միջազգային հանրության համար ամոթալի է, որ այս ահավոր հանցագործությունը շարունակվում է գրեթե երկու ամիս, որի ընթացքում տեղի է ունենում անմեղ քաղաքացիների, այդ թվում՝ երեխաների և կանանց համակարգված ու անխնա սպանդը», – ասել է էմիրը։
Շեյխ Թամիմի խոսքով՝ Քաթարն աշխատում է երկու կողմերի հետ՝ բանակցություններին վերադառնալու համար։
«Մենք համակարգված աշխատում ենք հրադադարը թարմացնելու և Գազայի հատվածում մարդկանց բեռը թեթևացնելու համար, սակայն դադարներն այլընտրանք չեն մշտական հրադադարին», – ասել է Շեյխ Թամիմը: