Կատարի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Իսրայելը կալանքից ազատ է արձակել 39 պաղեստինցի կանանց և անչափահասների
Կատարի արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ Իսրայելը կալանքից ազատ է արձակել 39 պաղեստինցի կանանց և անչափահասների։
Նրանց ազատ արձակումը տեղի է ունեցել Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ Կատարի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 4-օրյա զինադադարի ընթացքում «Համասը» պետք է ազատի 50 պատանդի, իսկ Իսրայելը բանտերից կազատի 150 պաղեստինցի։