Կատարի արտաքին գործերի նախարարություն - Կատարի պետությունը խստորեն դատապարտում է հարձակումը, չի հանդուրժի Իսրայելի անպատասխանատու վարքագիծը, տարածաշրջանային անվտանգության մանիպուլյացիան
Կատարի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Դոհայում Համասի ղեկավարության վրա Իսրայելի հարձակումը։ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մաջեդ Ալ-Անսարիի խոսքով՝ հարվածի թիրախը բնակելի շենքն էր, որտեղ ապրում են Համասի քաղաքական բյուրոյի մի քանի անդամներ։
Նա նաև ասել է, որ հարձակումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, ինչպես նաև լուրջ սպառնալիք է ներկայացնում Կատարում գտնվողների համար։
«Կատարի պետությունը խստորեն դատապարտում է այս հարձակումը և հայտարարում, որ չի հանդուրժի Իսրայելի անպատասխանատու վարքագիծը, տարածաշրջանային անվտանգության մանիպուլյացիաները և ցանկացած գործողություն, որն ուղղված է իր անվտանգության և ինքնիշխանության դեմ», – ասվում է Կատարի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Իսրայելը հարձակվել է Համասի ղեկավարության վրա Կատարում։ Նպատակակետը Դոհայում Համասի ղեկավարության շտաբ-բնակարանն էր։ Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ Համասի դեմ ճշգրիտ հարված է հասցվել։
Տեղեկության համար, Կատարի մայրաքաղաք Դոհան կողմերի միջև բանակցությունների վայրն էր։