Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ. Կարմիր ծովի հարավային մուտքի փակումը աղետալի կլինի ամբողջ աշխարհի համար, և մենք արդեն տեսնում ենք հետևանքները
Կարմիր ծովի հարավային մուտքի փակումը աղետալի կլինի ամբողջ աշխարհի համար, և մենք արդեն տեսնում ենք հետևանքները,- ասել է Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իբրահիմ ալ-Հաշմին։
Նա ասել է, որ Կատարը հանձնառու է դիվանագիտությանը և երկխոսությանը։
«Աշխարհն արդեն բավականաչափ տառապում է Հորմուզի նեղուցի փակումից, ուստի մենք չենք կարող դրան ավելացնել Բաբ ալ-Մանդեբ նեղուցի խնդիրը», – ասել է Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակը։