Կատարը որոշում է կայացրել ճանաչել Վրաստանում տրված վարորդական վկայականները
Կատարում Վրաստանի դեսպանատան և Վրաստանի ՆԳ նախարարության համատեղ ջանքերով Կատարի ՆԳ նախարարությունը որոշում է կայացրել այս տարվա սեպտեմբերի 14-ից ճանաչել Վրաստանում տրված վարորդական վկայականները։ Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳ նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ նշված որոշումը ենթադրում է Կատարում բնակվող Վրաստանի քաղաքացիների համար Վրաստանում տրված վարորդական վկայականի փոփոխման պարզեցված ընթացակարգ։ Մասնավորապես, Վրաստանի քաղաքացիները, ովքեր ունեն Կատարի կացության թույլտվություն, կկարողանան փոխել Վրաստանում տրված վարորդական իրավունքը և ստանալ համապատասխան կարգի քաթարական վարորդական վկայական՝ առանց լրացուցիչ թեստավորման և պարտադիր վերապատրաստման դասընթացի։
«Ինչ վերաբերում է Քաթարում զբոսաշրջիկ Վրաստանի քաղաքացիների կողմից Վրաստանում տրված վարորդական իրավունքի օգտագործմանը, ապա Վրաստանում տրված վարորդական վկայականի սեփականատերը պետք է ունենա նաև այսպես կոչված Միջազգային վարորդական վկայական, որը նա կկարողանա օգտագործել Քաթար ժամանելուց հետո 3 ամսվա ընթացքում։ Շահագրգիռ քաղաքացիները պետք է դիմեն Կատարի ճանապարհային դեպարտամենտի կենտրոնական գրասենյակ՝ վարորդական իրավունքը փոխելու համար»,- հայտնել են ՆԳ նախարարությունից։