Կատար 2022 | Աշխարհի առաջնությունը բացվեց Էկվադորի հաղթանակով և Վալենսիայի ռեկորդով #1TVSPORT
Աշխարհի 2022 թվականի առաջնությունը բացվեց Կատար-Էկվադոր խաղով։ Կատարը հաղթեց Ասիայի առաջնությունում, վերջին հինգ հանդիպումներում անցավ անպարտելի, սակայն Էկվադորի հետ դիմակայությունում պարզ դարձավ, որ հարավամերիկացիները շատ ավելի լավ թիմ ունեն։ Էկվադորցիների շնորհիվ է, որ մեկնարկային հանդիպումը քիչ թե շատ դիտարժան ստացվեց։
Գոլ խփեց, սակայն մրցավարը չեղարկեց այն տեսանյութի կրկնությունից հետո՝ խաղից դուրս վիճակ էր: 16-րդ րոպեին հյուրերն, այնուամենայնիվ, գոլ խփեցին՝ Կատարի դարպասապահը գցեց Վալենսիային, ով ինքն էլ 11 մետրանոցը դարձրեց գոլի։ Դա աշխարհի առաջնության ռեկորդ էր։ «Վալենսիան» մեկնարկային խաղում գոլ խփած ամենատարեց խաղացողն է:
Էկվադորը մրցակցին խաղը շտկելու հնարավորություն չտվեց հիմնականում լավ պրեսինգի շնորհիվ։ Էներ Վալենսիան խփեց առաջին դուբլը աշխարհի առաջնությունում։ Երկրորդ խաղակեսում հանգիստ խաղի շնորհիվ էկվադորցիները պահպանեցին երկու գնդակի առավելությունն ու տոնեցին իրենց առաջին հաղթանակն աշխարհի ընթացիկ առաջնությունում` 2:0: