Կատալոնիային հարկավոր է իշխանություն, որը կենթարկվի օրենքներին. Իսպանիայի վարչապետ
Իսպանիայի վարչապետ, Մարիանո Ռախոյը հույս է հայտնել, որ Կատալոնիայում մոտ ապագայում կձևավորվի կառավարություն և տարածաշրջանի իշխանություն կգա այնպիսի թիմ, որը կենթարկվի օրենքներին և բաց կլինի բանակցությունների համար:
Իսպանիայի կառավարությունը ճանաչել է Կատալոնիայի նորընտիր լիդեր, Ժոակիմ Տորայի իրավասությունները, սակայն չի հաստատել նրա կողմից ընտրված վարչությունը: Որը նշանակում է, որ տարածաշրջանը կրկին Մադրիդի ուղիղ կառավարման տակ է:
Հիշեցնենք, Կատալոնիայի տարածաշրջանային իշխանության ղեկավար Ժոակիմ Տորան, պաշտոնապես պարտավորությունների կատարումը սկսել է մայիսի 17-ին:
Հեղինակ -
Edgar Barsegyan