Կասպիում գործարկվել է դիալիզի ծառայություն
Կասպիում գործարկվել է դիալիզի ծառայություն

Կասպիում գործարկվել է դիալիզի ծառայություն, որը սպասարկում է մունիցիպալիտետում բնակվող շահառուներին։

Մինչ այժմ հեմոդիալիզից կախված հիվանդները կյանքի համար անհրաժեշտ ծառայություններ էին ստանում իրենց բնակության վայրից հեռու, ինչը կապված էր առողջական վիճակի, ժամանակի և ծախսերի վատթարացման հետ։ Նրանք այսօրվանից հնարավորություն ունեն օգտվելու ծառայությունից իրենց բնակության վայրին մոտ գտնվող հաստատությունում։

Առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն զննել է նորաբաց դիալիզի կենտրոնը և տեղում ծանոթացել դրա աշխատանքի առանձնահատկություններին։ Միխեիլ Սարջվելաձեի խոսքով, կարևոր է, որ հիվանդները կյանքի համար անհրաժեշտ ծառայություններից առավելագույն հասանելիություն ունենան, և այս ուղղությամբ նախարարությունը հետագայում ակտիվորեն կհամագործակցի մասնավոր հատվածի հետ։

Կասպիում տեղակայված դիալիզի կենտրոնն օրական սպասարկելու է 36 շահառուի, այդ թվում՝ ինֆեկցիոն հիվանդների մեկուսացված կաբինետ՝ կահավորված նոր չափանիշներով։

Հաստատությունն ամբողջությամբ հագեցած է դիալիզի համար անհրաժեշտ սարքավորումներով։ Հեմոդիալիզի կարիք ունեցող անձինք ամեն օր սպասարկվում են համապատասխան պատրաստվածություն ունեցող բժշկական անձնակազմի կողմից:

Միխեիլ Սարջվելաձեի հետ դիալիզի կենտրոնում ներկա են եղել՝ առողջապահության փոխնախարար Գիորգի Ցագարեիշվիլին, Շիդա Քարթլիի տարածքում պետական ​​լիազոր Լևան Խարաբաձեն, Կասպիի մունիցիպալիտետի քաղաքապետ Վախթանգ Մաիսուրաձեն, կլինիկայի ղեկավարներ, բժիշկներ և այլ հյուրեր։

Այսօրվա տվյալներով՝ երկրում գործում է ծառայություններ մատուցող 50 բուժհաստատություններ, որոնցից օգտվում է 2800 շահառու։

Տեղեկությունը տարածում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։