Կասկածելի ախտանշաններով Փոթիի հոսպիտալ է տեղափոխվել երեք պացիենտ
Կասկածելի ախտանշաններով Փոթիի հոսպիտալ է տեղափոխվել երեք պացիենտ

Փոթիի հոսպիտալում գտնվում է կասկածելի ախտանշաններով երեք պացիենտ: Նրանք ունեն ջերմության և շնչառական ախտանշաններ:

Պացիենտները տեղափոխվել են մեկուսացված հիվանդասենյակներ:

«Մեր կլինիկայում են 17-ամյա տղա, 24 և 20 տարեկան կանայք: Նրանց կենսաբանական նմուշն ուղարկվել է Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիա՝ հետազոտության համար: Հետազոտության պատասխանները հայտնի կդառնան այսօր ուշ երեկոյան կամ վաղն առավոտյան»,- հայտարարել է Փոթիի հոսպիտալի տնօրեն Թեա Միգինեիշվիլին: