Կարծում ենք՝ Ուկրաինան անպայման կմտնի Եվրամիություն, սպասում ենք հունիսին թեկնածությանը. Վոլոդիմիր Զելենսկի

20:10, 22.05.2022

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան երկար ժամանակ եղել է Եվրոպայի մաս և ակնկալում է հունիսին դառնալ Եվրամիությանը անդամակցելու թեկնածու երկիր։

Այս մասին Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, իր լեհ գործընկեր Անջեյ Դուդայի հետ ճեպազրույցում։

«Ինչ վերաբերում է Ուկրաինայի՝ Եվրոպային անդամակցելուն, ապա ոչ ոք այնքան հստակ չի հասկանում, որքան մեր մտերիմ ընկերները՝ լեհերը, որ Ուկրաինան երկար ժամանակ եղել է Եվրամիությունում և երկար ժամանակ եղել է Եվրոպայի մաս։ Եվ իսկապես, առանց արժեքների մասին ամպագոռգոռ խոսքերի, մենք մտածում և հավատում ենք միանման, և մենք իսկապես պաշտպանում ենք մեր ազատությունն ու անկախությունը», – ասել է Զելենսկին:

Նրա խոսքով՝ պաշտոնական անդամակցություն ստանալու համար անհրաժեշտ է անցնել բյուրոկրատական ​​ու տեխնիկական խնդիրների միջով, որոնք հաղթահարելու համար ուկրաինացիներին անհրաժեշտ են ուժեղ դեսպաններ։ Զելենսկին Լեհաստանին նման դեսպան է անվանել։

«Մենք կարծում ենք, որ Ուկրաինան անպայման կմտնի Եվրամիություն։ Մենք սպասում ենք Եվրամիության թեկնածությանը հունիսին»,- հավելել է Զելենսկին։

Նմանատիպ