Կարծում եմ ժամանակն է, Վրաստանում ավարտենք սև «ջիպերի» դարաշրջանը. Կվիրիկաշվիլի

16:17, 02.02.2018

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին դիմել է կառավարության վարչության ղեկավարին, որ ժամանակն է, Վրաստանում ավարտվի սև «ջիպերի» դարաշրջանը: Ինչպես հայտարարում է վարչապետը, խոսքը վերաբերում է ավտոպարկը փոխելուն:

«Ցանկանում եմ դիմել կառավարության վարչության ղեկավարին, որ կարծում եմ, ժամանակն է Վրաստանում ավարտել «ջիպերի» դարաշրջանը, քանի որ բոլորին զայրացնում է, այդ թվում, չեմ թաքցնի, նաև ինձ: Սա հաստատված փորձ է և կարծում եմ, որ խոսքը կլինի ավտոպարկի փոփոխման մասին:

Պահակախմբի ղեկավարի հետ ունեցա զրույց, պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ հնարավոր է բացառության կարգով թույլատրվի, սակայն ոչ մի դեպք ինձ համար ընդունելի չի լինի»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

 

Նմանատիպ