Կարծում եմ, Եվրամիությունը առանց պատասխան չի թողի այն մարդկանց փորձերը, ովքեր փորձում են տապալել բանակցությունները. Լևան Իոսելիանի

16:43, 29.03.2021

Կարծում եմ, որ շատ հետաքրքիր բանակցություններ կսկսվեն, որտեղ Քրիստիան Դանիելսոնը այլ կերպ կառաջնորդի այս գործընթացը, – այս մասին հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, «Մոքալաքեեբի» կուսակցության անդամ Լևան Իոսելիանին:

«Քրիստիան Դանիելսոնը կունենա օրակարգ, որը երկու կողմերի համար շատ դժվար կլինի շրջանցել, սեղանը շրջելու շատ քիչ հնարավորություն կլինի, և եթե ինչ-որ մեկը դա անի, նա պետք է շատ բարձր քաղաքական գին վճարի: Այս գինը վճարելու են այն քաղաքական գործիչները, ովքեր կփորձեն փակուղի մտցնել քաղաքական գործընթացը: Բայց կարծում եմ, որ Եվրամիությունն անպատասխան չի թողնի նրանց ջանքերը, ովքեր կփորձեն խափանել բանակցությունները», – հայտարարել է Լևան Իոսելիանին:

Նմանատիպ